Ինչպես հայտնի է` օրեր առաջ Հայաստանում էր գտնվում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ում այցից հետո ռուսական լրատվամիջոցները սկսեցին գրել, թե Հայաստանում հանդիպումների ժամանակ քննարկվել է ազատագրված տարածքներն Ադրբեջանին հանձնելու տարբերակը:
Այսօր լրագրողներն արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանից փորձեցին ճշտել, նման հարց հանդիպման ժամանակ քննարկվել է, թե ոչ: Նշենք, որ փոխնախարարը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այդ տեղեկությունները, այլ միայն ասաց, որ տեղյակ չէ, քանի որ հանդիպմանը չի մասնակցել:
«Լավրովի այցելության շրջանում չէր կարող շրջանցվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման` հաշվի առնելով Ռուսաստանի` համանախագահող երկիր լինելու հանգամանքը: Ես հանդիպմանը չեմ մասնակցել, այս պահին տեղեկություն չունեմ», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան