Սիրիական ընդդիմությունը հրաժարվել է Ռուսաստանի խաղաղ ծրագրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվել են երկրում կոնֆլիկտի դադարեցման գործընթաց սկսելու մասին ռուսական խաղաղ ծրագրից, փոխանցում է Rbc.ru-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը:

Սիրիական ընդդիմությունը Ռուսաստանի նպատակը համարում է այն, որ Ռուսաստանը ցանկանում է իշխանությանը թողնել Բաշար Ասադին:

«Սիրիացի ժողովուրդը երբեք չի ընդունի Ասադի բռնապետությունը և չի ընդունի նրա ռեժիմը վերականգնված կամ բարեփոխված»,-ասել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչը:

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ Ռուսաստանը Սիրիայում իրավիճակի կարգավորման ծրագիր է նախապատրաստել: Փաստաթղթի 8 կետերի համաձայն՝ իշխանություններն ու ընդդիմությունը պետք է 18 ասմվա ընթացքում համաձայնության գան սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու շուրջ, իսկ այնուհետև արտահերթ ընտրություններ անցկացնեն:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս