Բուդապեշտի կենտրոնում տան վերանորոգման ժամանակ պատի մեջ հայտնաբերվել են 6 հազար ձևաթղթեր, որոնք լրացվել են 1944թ. Բուդապեշտում ապրող հրեաների կողմից, փոխանցում է ավստրիական Krone պարբերականը:
Հայտնի չէ, թե ինչ կերպով է 6,3 հազար փաստաթուղթ հայտնվել տան պատի մեջ:
«Փաստաթղթերը պահպանվել են հիանալի վիճակում: Դրանք կարևոր տեղեկություն են պարունակում նրանց բնակության վայրի և անձնական տվյալների մասին»,-հայտարարել է Բուդապեշտի քաղաքային արխիվի ղեկավարը:
XX դարի կեսերին Հունգարիայում բնակվող 800 հազար հրեաներից մոտ 600 հազարը զոհվեց: Նրանց մեծամասնությունը սպանվեցին Օսվենցիմում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան