Հունաստանում կոշտ քաղաքականության դեմ համընդհանուր գործադուլ է հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանում այսօր համընդհանուր գործադուլ է հայտարարված՝ ի նշան բողոքի միջազգային վարկատուների օգնության նոր ծրագրի փոխարեն տնտեսական միջոցների դեմ. փոխանցում է Cyprus Mail-ը:

Նշվում է, որ կդադարեցվի երթևեկությունը, նավերը ևս կմնան նավահանգիստներում, պետական հաստատությունները փակ կլինեն: Որոշ պետական դպրոցներ ևս փակ կլինեն:

«ՍԻՐԻԶԱ» իշխող կուսակցությունը, որը ղեկավարում է երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, կողմ է հանդես եկել գործադուլին և հայտարարել, որ կամրապնդեն ղեկավարության դիրքերը վարկատուների հետ բանակցություններում:

Ակտիվիստները դուրս կգան Աթենքի կենտրոն և երթով կշարժվեն դեպի խորհրդարան:

Հունաստանը և միջազգային վարկատուները մինչև երկուշաբթի օրը համաձայնության հասնելու հույս ունեն: Աթենքը պնդում է, որ հարցի լուծումը չուղեկցվի հազարավոր հույների համար բնակավայրերը կորցնելու ռիսկով:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս