Ավստրալիայում սևամորթ ուսանողներին վռնդել են Apple-ի խանութից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիայում սևամորթ ուսանողների խմբին վռնդել են Apple-ի խանութից՝ բացատրելով դա նրանով, որ «սևամորթ ուսանողները կարող էին ինչ-որ բան գողանալ». գրում է The Independent պարբերականը:

Երիտասարդների խոսքով՝ Մելբուռնում խանութի աշխատակիցը խնդրել է պահակախմբին դուրս բերել իրենց, քանի որ վերջինս անհանգստացած էր, որ կարող է գողություն տեղի ունենալ: Ուսանողները տեղի ունեցածը նկարահանել են և տեղադրել սոցցանցում: Ֆեյսբուքում այն դիտվել է ավելի քան 50 հազար անգամ:

«Ինչո՞ւ մենք պետք է ինչ-որ բան գողանայինք»,-տեսանյութում հարցնում է երիտասարդներից մեկը: Ուսանողներից մեկը նաև նշել է, որ իրենք ապշած են նման «ռասիստական նրբերանգով» արարքից:

«Մենք հավատում ենք մարդկային հավասարությանը՝ անախ ռասայից, տարիքից, սեռից, գենդերային կամ էթնիկ պատկանելիությունից, կրոնից և սեռական կողմնորոշումից: Սա, առանց բացառության, վերաբերում է նաև մեր ընկերությանը»,-ասվում է Մելբուռնում Apple ընկերության հայտարարության մեջ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս