Մոտ մեկ ամիս առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Նորք-Մարաշ թաղամասում: 64-ամյա Սերգեյ Ա.-ն կնոջ և որդու վրա ազոտական թթվի և աղաթթվի խառնուրդ է լցրել: Ընտանիքի անդամները դրա հետևանքով առողջության թեթև վնաս են ստացել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատճառը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունն է եղել: Տղամարդն իր քայլով ցանկացել է մարմնական վնասվածք հասցնել կնոջն ու որդուն: Ի դեպ, նա իր հետ նախապես վերցրել էր նշված խառնուրդը, կարծես, նպատակադրված լինելով նման «եզրահանգում» տալ ընտանեկան վիճաբանությանը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քր. օրի 117 հոդվածով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը):
Նշենք, որ Սերգեյ Ա.-ն ճանաչվել է անմեղսունակ: Ուստի` նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բժիշկների հսկողությանը հանձնելը:
Այդուհանդերձ, գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Գագիկ Պողոսյանին: