![](https://armlur.am/wp-content/uploads/2015/11/06a198ed6f75faa11bcbd03359b9828b.jpg)
Սինայի թերակղզում կործանված ռուսական A321-ի վթարի հետաքննությունը անց է կացվում Եգիպտոսի իշխանությունների կողմից՝ գաղտնիության մթնոլորտում, որն անհանգստություն է առաջացնում փորձագետների մոտ. գրում է The Wall Street Journal-ը:
Ինչպես նշում է պարբերականը, ավիաաղետից 2 շաբաթ անց եգիպտական կողմն այդպես էլ չկարողացավ ամբողջությամբ հավաքել ինքնաթիռի բոլոր բեկորները, որոնք տարածված էին մեծ տարածքով: Ինչպես նաև ՌԴ իշխանությունները չեն հայտնում, թե արդյոք ուղևորների դիահերձում է կատարվել: Այս տվյալները կարող էին կարևոր տեղեկություն տրամադրել ավիաաղետի մասին:
Ավելի վաղ ԱՄՆ-ի տրանսպորտի անվտանգության հարցով Ազգային խորհուրդը հավաստում էր ստացել, որ Եգիպտոսը համաձայնվել է ինքնաթիռի վթարի հետաքննության հարցում ամերիկյան կողմի աջակցության առաջարկին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան