Պարույր Հայրիկյանը հակասահմանադրական գործունեության մասին հայցադիմում հանձնեց (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ԱՒՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անունից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնեց հակասահմանադրական գործունեության մասին հայցադիմումը:

Ըստ նրա` պետք է անմիջապես կասեցվի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, քանի որ այն հակասահմանադրական միջոցառում է:

«Կհանձնվի, մի քանի օր սպասենք: Բայց չեմ կարծում, որ նրանք տրամադրված են նվազագույն զոհաբերության հանուն հայրենիքի, բայց այս տողերը գոնե իրենց կզգաստացնեն, որովհետև այն հայրենիքում ապրում են նաև իրենց զավակները»,- ասաց նա:

ԱԻՄ առաջնորդը փոխանցեց նաև, որ նոյեմբերի 18-ին հանրությանը հրավիրում է հանրահավաքի:

Մանրամասները` տեսանյութում.

Արփինե Թովմասյան




Լրահոս