«Իսլամական պետության» գլխավոր դահիճի սպանությունը Հալեպում Կվեյրիս օդանավակայանի ազատագրման հարցով սիրիական բանակի գործողությունների արդյունքներից մեկն է դարձել: Ինչպես գրում է Al Masdar News պորտալը, սպանվել է ահաբեկչական խմբավորման դահիճ Մոհամադ Համդուշը, ով հայտնի էր «Կոկիտո-գլխատիչ» անունով:
«Իսլամական պետության» ծայրահեղականները պարբերաբար տեսանյութեր են տարածում, որոնցում ցուցադրում են, թե ինչպես են գլխատում սիրիացի զինծառայողներին և խաղաղ բնակիչներին:
Նշվում է, որ Համդուշը Սիրիա էր մեկնել Մարոկկոյից 2014-ին: Այնտեղ նա հանդիպել էր իր հայրենակցին, ում հետ ամուսնացել էր: Հարսանիքին նա իր հարսնացուին մահապարտի գոտի էր նվիրել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան