ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը վերջերս խորհրդարանական միջազգային բոլոր պատվիրակություններում ու բարեկամական խմբերում փոխել է իր անդամներին` Ալեքսանդր Արզումանյանի ու Խաչիկ Քոքոբելյանի փոխարեն ներկայացնելով Ռուբիկ Հակոբյանին, Զարուհի Փոստանջյանին ու Թեւան Պողոսյանին: Այս որոշման պատճառն այն է, որ դեռ նախորդ տարի ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը պառակտվեց, եւ խմբակցությունում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներ Արզումանյանն ու Քոքոբելյանը հայտարարեցին, որ իրենք այդուհետ ներկայացնում են իրենց ԱԴ կուսակցությունը: «Ժառանգություն»-ն էլ, փաստորեն, ի պատասխան նրանց քայլի, միջազգային պատվիրակություններում փոփոխություններ է արել: Միայն Ալ. Արզումանյանն է շարունակում մնալ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ, քանի որ այն ընտրովի պաշտոն է, եւ հետկանչի մեխանիզմ չկա:




Լրահոս