Գարեջրի, կոնյակի և օղու արտադրության ծավալները նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին գարեջրի արտադրության ծավալները նվազել են 13.8 տոկոսով: Բացի այս՝ նվազել են նաեւ կոնյակի արտադրության ծավալները՝ 9.1, եւ օղունը՝ 7.3 տոկոսով: Սրան զուգահեռ աճել է գինու արտադրության ծավալները՝ 5.2 տոկոսով:

Տեղեկացնենք, որ այս տարվա սկզբից Հայաստանից դեպի Ռուսաստան սկզբում ապրանք գրեթե չէին արտահանվում, իսկ այս տարվա երկրորդ կեսից արտահանումը մի փոքր սկսեց տեղից շարժվել, սակայն դրանից իրավիճակը առանձնապես չփոխվեց:

Ինչպես հայտնի է՝ Հայաստանից դեպի Ռուսաստան հիմնականում արտահանվում էր կոնյակ, իսկ վերջին տարիներին ավելացել էր նաեւ գարեջուրը:




Լրահոս