Չնայած երիտասարդ տարիքին` ազդեցիկ հարազատներ ունեցող դատավորը բավականին հարուստ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31-ամյա դատավոր Արթուր Ստեփանյանը, որը անցած տարվա դեկտեմբերի 24-ին է նշանակվել դատավոր, չնայած իր երիտասարդ տարիքին, եւ գործարար չլինելու հանգամանքին, բավական հարուստ է: Նախորդ տարվա ընթացքում, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, նրա դրամական միջոցները կազմել են 58 հազար դոլար եւ 7 մլն 400 հազար դրամ: Սակայն նրա ամսական աշխատավարձը եղել է ընդամենը 53 հազար դրամ, այսինքն՝ նվազագույն աշխատավարձի չափով:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երիտասարդ դատավորը դատաիրավական համակարգում բավական ազդեցիկ հարազատներ ունի: Օրինակ՝ նրա մորեղբայրը ավագ քննիչ է՝ Գեւորգ Ադամյանը, իսկ հորեղբայրը՝ Վարդան Ստեփանյանը, Կոտայքի մարզի դատարանի նախագահն է, ով 1999 թվականից մինչեւ 2002 թվականը զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության պետի պաշտոնը: Թերեւ այլեւս զարմանալի չէ, որ մարդը նվազագույն աշխատավարձի չափով վարձատվող աշխատանք կատարելուց հետո դարձել է դատավոր:




Լրահոս