ԼՂՀ ժողովուրդը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր. նոր գործընթաց չկա. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում անդրադարձ է կատարվել սահմանադրական փոփոխությունների շտաբի աշխատանքներին, ներքին և արտաքին խնդիրներին: Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո  լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ  Շարմազանովը, հավելելով, որ անդրադարձ է կատարվել նաև միջազգային մամուլում տեղ գտած ստահոդ լուրերին:

Ինչպես հայտնի է` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցից հետո ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ Հայաստանում քննարկվել է ազատագրված տարածքներն Ադրբեջանին հանձնելու տարբերակը:

«Մենք նաև քննարկել ենք և ևս մեկ անգամ կարող եմ ասել, որ ՀՀ իշխանությունների կարծիքը շատ հստակ է, Լեռնային Ղարաաղի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի դարբինը և խնդիրը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա», – նշեց նա:

Շարմազանովը ընդգծեց, որ որևէ նոր գործընթաց չկա: «ԼՂՀ ժողովուրդը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր», – եզրափակեց նա:




Լրահոս