Դեկտեմբերի վեցի երեկոյան պարզ կլինի` ով ինչ է ասել. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում անդրադարձ է կատարվել նաև սահմանադրական փոփոխությունների շտաբի աշխատանքներին: Լրագրողների մեկի հարցին, թե Սեյրան Օհանյանի մասնակցությունը քարոզարշավին, չի՞ նշանակում, որ դա ազդեցություն է ունենալու նաև բանակի վրա, Շարմազանովը պատասխանեց.

«Իհարկե այդպես չեմ կարծում, յուրաքանչյուր քաղաքական գործիչ ունի իրավունք սահմանված կարգով մասնակցել գործընթացին, օրենքի խախտում պարոն նախարարի հայտարարության մեջ չեմ տեսնում: Սա կուսակցական քարոզաշարավ չէ, այն շատ ավելի լայն գործըթնաց է, և ոչ թե իշխանություն-ընդդիմություն պայքար», – ընդգծեց Շարմազանովը:

Նրա խոսքով, Սաահմանադրական փոփոխությունների արդյունքների մասին կարելի է խոսել միայն հանրաքվեից հետո: «Դեկտեմբերի վեցի երեկոյան պարզ կլինի` ով ինչ է ասել»,- ասաց նա:

 

ՀՀԿ մամուլի խոսնակն անդրադարձավ նաև կուսակցության մարզային այցելություններին և նշեց, որ այդ այցերի ընթացքում  հասարակության մոտ նկատվում է որոշակի պասիվություն: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ՀՀԿ-ն դարձյալ կիրառո՞ւմ է վարչական լծակները, Շարմազանովը նշեց, թե նման բան չկա:




Լրահոս