Armenian text to speach

ՏԵՂՅԱ՞Կ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախօրեին Դավթաշեն վարչական շրջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, թե քաղաքապետարանը Շախմատի ակադեմիայի հետ պայմանավորվածություն ունի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շախմատի դպրոցներ բացելու վերաբերյալ: Նկատենք, որ Մարգարյանի այս հայտարարությունը բավական տարօրինակ է հնչում. բանն այն է, որ Երեւանի վարչական տարածքներում կան մարզադպրոցներ, որտեղ նաեւ շախմատ են դասավանդում: Բացի այդ, շախմատը՝ որպես պարտադիր առարկա, ներգրավված է նաեւ միջնակարգ դպրոցների ուսումնական ծրագրերում: Եվ այսքանից հետո Երեւանի բոլոր վարչական տարածքներում առանձին շախմատի դպրոցներ բացելու հայտարարությունը, մեղմ ասած, տարօրինակ է հնչում: Կարելի է ենթադրել, որ Մարգարյանն այսպես որոշել է մեկ գնդակով երկու նապաստակ սպանել. մի կողմից պոպուլիստական հայտարարություններով փորձում է բնակչությանը դուր գալ, մյուս կողմից էլ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին քծնել ու սիրաշահել:




Լրահոս