ՏՈՒԺԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմավիա»-ի սնանկացումից հետո անելանելի վիճակում են հայտնվել արտերկիր մեկնած ՀՀ քաղաքացիները, որոնք այս օրերին պետք է վերադառնային Հայաստան: Չնայած նրանք ունեն Հայաստան վերադարձի տոմսեր, բայց չվերթերի բացակայության պատճառով չեն կարող հայրենիք հասնել. վերադառնալու միակ տարբերակը հարեւան Վրաստանի մայրաքաղաքն է, երբ տվյալ երկրից ինքնաթիռով գալիս են Թիֆլիս, այնտեղից էլ ավտոբուսով՝ Հայաստան: Ընդ որում, դեպի Թիֆլիս նոր ավիատոմսերը մարդիկ գնում են սեփական միջոցներով: Կարելի է ենթադրել, թե ֆինանսական ինչ բեռ է այն մարդկանց համար, որոնք արտերկրից վերադառնում են ընտանիքով, երբ ստիպված են գնել ինքնաթիռի միանգամից մի քանի տոմս: «Արմավիա»-ն, ըստ news.am-ի, խոստացել է փոխհատուցել ավիատոմսեր գնած ուղեւորների գումարներն ապրիլի 11-ից: Սակայն հազիվ թե այդ որոշումը վերաբերվի նաեւ այս քաղաքացիներին:




Լրահոս