
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական նեղ միջավայրում 1 ամիս առաջ կարծիք է հնչել, որ հանրաքվեից հետո կարող է փոխվել ԲՀԿ առաջնորդը` առաջիկա ԱԺ ընտրություններին նորացված ԲՀԿ-ով գնալու համար, եւ տրվել են որոշ անուններ, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի։ «Դա էր պատճառը, որ անվտանգության խորհրդից, քաղաքականությունից նրան հանեցին, սակայն պատգամավորի մանդատը թողեցին. վերադարձած Ծառուկյանն ու նորացված ԲՀԿ-ն այլեւս որեւէ կապ չեն ունենա Քոչարյանի հետ եւ կլինեն սրսուռ սերժսարգսյանական»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: