Գյումրին նորից լուրջ ռազբորկաների մեջ է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գյումրիում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ, մեր տեղեկություններով,  լուրջ ռազբորկաներ են գնացել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նախկին ԲՀԿ-ական, քաղաքապետի հավակնություններ ունեցող Մարտուն Գրիգորյանի թիմակիցների միջեւ: Ղուկասյանը ցանկացել է իշխանությունների համար հույժ կարեւոր այս գործընթացի «քավոր» կանգնել, բնականաբար, ծանրակշիռ ակնկալիքներով: Սակայն Մարտուն Գրիգորյանի թիմը  բացատրական աշխատանք է տարել, իսկ ՀՀԿ-ից նկատողություններ են ստացվել, եւ Ղուկասյանը բավարարվել է իր հարազատ Սլաբոդկա թաղամասի 2 ընտրատարածքներով, որոնք մտնում են Մարտուն Գրիգորյանի ընտրատարածքի մեջ:

Մեր տեղեկություններով, երկու թիմակիցներն անցած շաբաթ հենց Սլաբոդկա թաղամասում են «հաշիվները» մաքրել։ Վարդան Ղուկասյանին ասել են, որ, իբրեւ բարի կամքի դրսեւորում, երկու ընտրատարածք կտան՝ թող զբաղվի, իսկ ավելորդ ցանկությունների դեպքում գլխացավանքների մեջ կհայտնվի: Այս ամենը հասել է ՀՀԿ կենտրոնական շտաբ, որտեղից էլ կարգի են հրավիրել Ղուկասյանին: Նա չցանկացավ զրուցել մեզ հետ, իսկ Մարտուն Գրիգորյանն էլ վստահեցրեց, թե որեւէ ընդհարում չի եղել, սակայն հաստատեց, որ Վարդան Ղուկասյանն իր ընտրատարածքի երկու տեղամասերում է աշխատանք տանելու: Պատգամավորի ընտրատարածքն ընդգրկող 41 ընտրատեղամասերից մի երկուսն էլ վստահվել են մեկ այլ գյումրեցու՝ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին, իսկ Սամվել Բալասանյանին ընդհանրապես դուրս են թողել խաղից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս