Մեսսին մարզվել է ընդհանուր խմբում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին սկսել է մարզվել կատալոնական թիմի ընդհանուր խմբում. հաղորդում է AS-ը։

Վնասվածքից հետո Մեսսին առաջին անգամ մարզում է անցկացրել առանց սահմանափակումների։ Նշենք, որ ֆուտբոլիստը ստացել էր ձախ ծնկահոդի վնասվածք։

Սպասվում է, որ Մեսսին պատրաստ կլինի իսպանական Սուպերկլասիկոյին։ Նոյեմբերի 21-ին Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Բարսելոնա»-ն կհյուրընկալվի «Ռեալ»-ին։




Լրահոս