ԱՐԱՏԱՎՈՐ ՈՒԴՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ երեկոյան, Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի բնակիչներն ահազանգել են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին եւ հայտնել, որ Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը տեղի ոստիկանության աշխատակիցների հետ «տնետուն ընկած մեկ առ մեկ բնակիչներին զգուշացնում եւ «հաթաթա» է տալիս», որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպմանը չհամարձակվեն գնալ:
Մեկնաբանություն ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց Ռուդիկ Ղուկասյանին՝ Ուդոյին: Նա զարմացած ասաց. «Ես նման բաներից տեղյակ չեմ: Ամենայն ազնվությամբ, նման բան չի եղել: Թե Զարուհին որտեղից է նման բաներ հնարում, չգիտեմ: Ստեղծագործելու մեծ ունակություններ ունեցող աղջիկ է»: Իսկ Զարուհի Փոստանջյանը հակառակը պնդեց. «Այդ ահազանգերը կան, ճիշտ են: Իսկ Սեւանի քաղաքապետը հանրահայտ մարդ է՝ իր արատավոր անցյալով ու ներկայով, հետեւաբար ես չեմ ցանկանում մեկնաբանել իր ասածները»:
Նշենք, որ այսօր՝ ժամը 14:00-ին, Սեւանում նախատեսված է հանդիպում Րաֆֆի Հովհաննիսյանի եւ բնակիչների հետ:




Լրահոս