ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է Քուվեյթի ազգային լրատվական գործակալության նախագահ, գլխավոր կառավարիչ Շեյխ Մուբարաք Դուայիջ Ալ Իբրահիմ ալ Սաբահին, որը Հայաստան է ժամանել «Արմենպրես» լրատվական գործակալության հրավերով: Ըստ կառավարության տարածած հաղորդագրության՝ Տ. Սարգսյանը կարեւորել է երկու երկրների հարաբերությունների հետագա խորացումն ու ընդլայնումը: Փաստորեն, կարելի է ենթադրել, որ ՀՀ վարչապետն այնքան պարապ է, որ ընդունում է Հայաստան այցելած ցանկացած օտարերկրյա հյուրի: Համենայնդեպս, դժվար է ենթադրել, որ հայկական որեւէ լրատվամիջոցի ղեկավարի որեւէ երկրում նման բարձր մակարդակով ընդունելություն ցուցաբերեն: Թեեւ այս դեպքում Շեյխ Մուբարաք Դուայիջ Ալ Իբրահիմ ալ Սաբահը պատահական հյուր չէ. նա ՀՀ-ում է «Արմենպրես»-ի հրավերով, այսինքն՝ այն կազմակերպության, որի տնօրենը՝ Արամ Անանյանը, համատեղությամբ Տիգրան Սարգսյանի օգնականն է:




Լրահոս