Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում երկակի ահաբեկչությունը ավելի քան 40 մարդու կյանք է խլել. փոխանցում է Газета.ru-ն:
Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Վերջին տվյալների համաձայն՝ ահաբեկչության զոհերի թիվը հասել է 43-ի, ևս 239-ը վնասվածքներ են ստացել: Զոհվածների և տուժածների թվում երեխաներ կան:
Պայթուցիկ սարքերը գործի են դրվել Բեյրութի հարավային արվարձանում Բուրջ-էլ-Բարաժնե ճամբարում, որտեղ գերակշռում է շիիթական բնակչությունը:
Վերջին անգամ նման արյունալի ահաբեկչություն էր տեղի ոնեցել Բեյրութում անցած տարվա հունվարին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան