Ֆրանսիան ժամանակավորապես դուրս է գալիս Շենգենյան համաձայնագրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիան նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 13-ը դուրս կգա Շենգենյան համաձայնագրից: Մեկ ամսվա ընթացքում Ֆրանսիայի սահմաններին կսկսվի անձնագրերի ստուգման գործընթացը: Օտարերկրացիները չեն կարողանա մուտք գործել երկիր առանց վիզաների. փոխանցում է Tvzvezda.ru-ն:

Ընդ որում, միգրացիոն ճգնաժամի հետ կապված սահմանափակումների կապը Փարիզում հերքում են:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում պարզաբանում է, որ երկրի իշխանությունները ցանկանում են միայն ուժգնացնել անվտանգության միջոցները՝ կլիմայի հարցով ՄԱԿ-ի դեկտեմբերյան համաժողովի նախաշեմին, այլ ոչ թե փորձում են պայքարել փախստականների հոսքի դեմ, ինչպես դա անում է Շվեդիան:

Թարգմանիչ՝  Քրիստինե Պողոսյան




Լրահոս