Երեկ երեկոյան Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղում դանակահարություն է տեղի ունեցել: Պարզվել է` միջադեպի մասնակիցները դպրոցականներ են եղել, տուժել է 12-րդ դասարանի աշակերտ:
ArmLur.am-ի հետ զրույցում Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի տնօրեն Վաղարշակ Յայլոյանը հայտնեց, որ դեպքը դպրոցի տարածքում չի եղել, միջադեպն էլ դպրոցի հետ որևէ կապ չունի: Տնօրենի փոխանցմամբ՝ այսօր 12-րդ դասարանում երկու բացակա աշակերտ կա, ըստ երևույթին, միջադեպի մասնակիցներն են՝ տուժողն ու դանակահարողը. «Այս պահին դեպքի մասին մանրամասների չեմ տիրապետում: Դեպքը երեկ երեկոյան է եղել, դպրոցի տարածքից դուրս: Երևի, իրար չեն հասկացել»,- շարունակեց տնօրենը:
Տուժած աշակերտը բժշկական կենտրոնում է, իսկ դանակահարողը հանձնվել է ծնողների հսկողության տակ:
Նշենք, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դանակն առգրավված է: