Armenian text to speach

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«2012 ԱԺ ընտրություններին Երեւանում մենք հավաքել ենք մեծ թվով քվեներ, եւ ես վստահ եմ, որ այս ընտրություններում մենք կհաղթենք ու Երեւանի կառավարման համակարգում կունենանք մեր մաքսիմում մասնակցությունը»:

Արթուր Բաղդասարյան «Պանորամա»

Նախ՝ այդ «մեծ թվով քվեները» հավաքել էր ոչ թե «Օրինաց երկիր»-ը, այլ ՕԵԿ-ի համար «խփել» էր ՀՀԿ-ն: Չէ՞ որ Սերժ Սարգսյանն ասաց, որ ինչքան պետք է՝ խփում են: Առանց ՀՀԿ-ի ՕԵԿ-ը լավագույն դեպքում կարող էր մասնակցել ոչ թե ԱԺ ընտրություններին, այլ ջեմերի եւ մուրաբաների համահայկական փառատոնին եւ մի լավ տժժալ, ինչպես ասում էր հենց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Այնպես որ, իսկապես հնարավոր է՝ Ա. Բաղդասարյանի կանխատեսումն իրականանա. ի վերջո, մեր երկրում վաղուց ընտրություններ չկան: Կա ընդամենը մեկ հոգու ցանկություն, որը դրսեւորվում է տարբեր կերպ:




Լրահոս