ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աբովյանը՝ իր բոլոր ենթակառուցվածքներով հանդերձ, շատ հեռու է Երեւանի հետ համեմատվելուց: Քաղաքի ու ժողովրդի մասին մտածող էիք, Աբովյանում ձեզ ինքնադրսեւորեիք, դրա հնարավորությունը ունեիք»:

Կարեն Ավագյան «Ֆեյսբուք»

Աբովյանը երկրի մայրաքաղաքը չէ, եւ բնավ պարտադիր չէ, որ համեմատվի Երեւանի հետ: Ավելի լավ է՝ ՀՀԿ-ական պատգամավորը մտածի, թե ինչ են արել իր՝ «ատկատների» հարցում արհեստավարժ կուսակցության ներկայացուցիչները Երեւանի համար, բացի դալանների՝ ֆանտաստիկ գումարներով նկարազարդումից եւ կրկին ոչ էժան նստարաններ տեղադրելուց: Եվ նույնիսկ եղած կասկածելի գործարքներն էլ որ արել են՝ հիմնականում Փոքր Կենտրոնում, իսկ Կարեն Ավագյանին եւ մյուս ՀՀԿ-ականներին արդեն որերորդ անգամ հարկ է հիշեցնել, որ Երեւանը միայն Կենտրոնը չէ, այն Երեւանի ընդամենը մի փոքր մասն է:




Լրահոս