Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին նշանակել է ՀՀ պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդ-վածի 12-րդ կետով` որոշում եմ.
Գեներալ-մայոր Կարեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար`ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներային զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»։