Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ իր կարծիքով` «Ոսկե գնդակ»-ը ստանալու է «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսին:
«Կարծում եմ՝ այս տարի «Ոսկե գնդակ»-ը կստանա Մեսսին: Ակնհայտ է, որ մեծ են այն ֆուտբոլիստի շանսերը, ով թիմի հետ Չեմպիոնների լիգայի գավաթակիր է դարձել և նվաճել Պրիմերայի չեմպիոնի տիտղոսը:
Ինչ վերաբերում է ինձ, ապա մրցաշրջանը լավագույնն էր իմ կարիերայում, Եվրոպայի լավագույն ռմբարկու ճանաչվեցի, բայց ամեն ինչ կորոշի քվեարկությունը, դժվար կլինի շրջանցել Մեսսիին:
Ես որևէ մեկի հետ չեմ մրցակցում, այդ թվում` Մեսսիի: Բոլորի հետ նորմալ հարաբերություններ ունեմ: Լիոնելի հետ 8 տարի կիսել ենք ՖԻՖԱ-ի բեմը: Նախկինում որևէ մեկի դա չի հաջողվել անել: Չեմ կարող ասել, որ ընկերներ ենք, բայց նաև թշնամաբար չենք վերաբերում միմյանց»,- նշել է Ռոնալդուն: