ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.  Ես ձեր թերթում կարդացի մի հարց, որի պատասխանը Գագիկ Սուխուդյանն էր տվել` որպես Սեւանի հարցերով մասնագետ: Հիմա խնդրում եմ պատկան մարմիններից ճշտել, եթե հնարավոր է` տարեկան քանի՞ մանրաձուկ է լցվում Սեւանա լիճը, եւ ո՞վ է վերահսկում դրանց քանակը: Կա՞ որեւէ մեկը, որ գիտի դրա ստույգ պատասխանը, ինչո՞ւ է միշտ Սեւանա լճում ձուկ լցվում, բայց լճի ձկները պակասում են. հասկացանք ձկնորսությունը, բա աճ չկա՞, սերնդափոխություն չկա՞:Զարուհի Մելքումյան, 45 տարեկան, կենսաբանՊԱՏԱՍԽԱՆ.  Ըստ քանակի ստուգումը դա նենց ա, որ դժվար խաբեն, որովհետեւ էտեղ եւ՛ բնապահպանության նախարարությունից, եւ՛ վերահսկիչ մասերից` կառավարությունից, եւ՛ ազգային պարկից ներկայացուցիչներ են լինում: Ըտեղ կարող ա ընդամենը մե 20 ձուկ էսյան- էնյան ըլնի, իսկ էս տարի 190 հատ մանրաձուկ են լցել, էտ կարամ ասեմ: «Սեւան» ազգային պարկի տնօրեն ԱՇՈՏ ԳՆԴՈՅԱՆ«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Աշոտ Գնդոյանի խոսքից հասկացաք, թե ինչ մակարդակով է Հայաստանի Հանրապետությունը զբաղվում Սեւանա լճի խնդիրներով: «Ստուգումը դա հենց նա ա, որ դժվար խաբեն»` այս խիստ հայեցի, բայց միաժամանակ այդքան անհասկանալի խոսքերի հեղինակը մարդ է, որը  ի պաշտոնե կարգված է զբաղվելու Սեւանա լճի ու դրան առնչվող խնդիրներով: Բայց այդ մարդը չի գիտակցում իր պարտականության չափաբաժինը: Հայտարարում է, թե «կարող ա ընդամենը մե 20 ձուկ էսյան- էնյան ըլնի»: Իսկ ո՞վ է երաշխավորելու 20 ձկան «էսյան-էնյանը»: Եւ վերջապես, եթե կարող է 20 ձուկ այս ու այն կողմ լինել, ի՞նչ վստահություն, որ 20 հազարը չեն լինի: Մանրաձկների թեման կրկին հիշեցնում է Գագիկ Սուխուդյանի խոսքերը, որ երբ Սեւանա լճում լցվում է տարեկան մանրաձուկը, այդ ժամանակ հիշելի են դառնում միայն Հայաստանի բնապահպանության  նախարար Արամ Հարությունյանի «սապոգները»: Բայց պարզվում է, որ ամեն ինչ թաքնված է հենց նրա «սապոգների» հետեւում:




Լրահոս