ՀԱՐՑ. Հարեւանուհիս ինչ-ինչ պատճառներով զրկվել է իր մեկսենյականոց բնակարանից եւ ներկա պահին ապրելու տեղ չունի: Նշեմ, որ նա միայնակ թոշակառու է: Հիմա մեզ անհրաժեշտ է իմանալ, թե ընդհանրապես ինչ կարգավիճակ ունեցող մարդկանց է պետությունը ժամանակավոր օթեւան ստանալու հնարավորություն տալիս:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ժամանակավոր օթեւանը տրամադրվում է հաճախորդի փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից՝ մինչեւ 60 օր տեւողությամբ, 18 տարին լրացած, մշտական կամ ժամանակավոր եւ կամ փաստացի բնակության վայր չունեցող անօթեւան, ինչպես նաեւ ընտանիքում բռնության ենթարկված կամ թրաֆիքինգի հետեւանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց: Օթեւանն անհրաժեշտության դեպքում տրամադրվում է նաեւ բռնության ենթարկված անձի երեխային՝ նրա՝ օթեւանում գտնվելու ընթացքում:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանից պարզ է դառնում, որ երկու ամիս քաղաքացին կարող է ժամանակավոր կացարանում ապաստան գտնել, իսկ դրանից հետո ստիպված կլինի դարձյալ ինքնուրույն տանիք փնտրել: