Մտել են եկեղեցի և երաժշտական գործիքներ գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Ստեփանվանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ստեփանավանի Աշոտ Երկաթի մայրուղու թիվ 1 հասցեում գտնվող եկեղեցուց գողություն է կատարվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ պատուհանը բացելով՝ մտել են եկեղեցի և գողացել 2 սինթեզատոր, 4 խոսափող, էլեկտրական 2 կիթառ և հեռակառավարման 2 վահանակ:

Նշված դեպքով հոկտեմբերի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ՝ 1993 թ. ծնված Վլադիմիր Ա.-ի և 1990 թ. ծնված Տարոն Ն.-ի նկատմամբ Ստեփանավանի քննչական բաժնի կողմից որոշումներ են կայցավել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, միևնույն ժամանակ որոշում է կայացվել Վլադիմիր Ա.-ի և Տարոն Ն.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին:
Գողոնը մասամբ առգրավված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:




Լրահոս