Օբաման և Էրդողանը կհանդիպեն Անթալիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն G20 գագաթաժողովի շրջանակներում, որը կկայանա Անթալիայում, փոխանցում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Սպտիակ տան ներկայացուցիչների հայտարարությանը:

«Մեծ քսանյակի» գագաթնաժողովից առաջ ԱՄՆ-ն և Թուրքիան պատրաստ են ամրապնդել համագործակցությունը:

Գագաթաժողովի ժամանակ «Մեծ քսանյակի» երկրների ղեկավարները պատրաստվում են քննարկել տնտեսական հարցերը, ինչպես նաև` Սիրիայում և Իրաքում վատթարացող իրավիճակը:

Էրդողանի հետ հանդիպումից հետո Օբաման կմասնակցի գագաթնաժողովի հանդիսավոր բացման արարողությանն ու մի շարք հանդիպումներ կանցկացնի եվրոպական երկրների առաջնորդների հետ: Հանդիպման քննարկման գլխավոր թեման սիրիական կոնֆլիկտը կլինի:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս