Գերմանական Հերլից քաղաքի բնակիչը հայտարարել է, որ Ադոլֆ Հիտլերի ազգականն է: Որպես ապացույց տղամարդը, ում անունը Ռոմանո Լուկաս Հիտլեր է, լրագրողներին է ցուցադրել իր փաստաթղթերը բռնապետի ազգանունով, փոխանցում է Express-ը:
65-ամյա գերմանացին պատմել է, որ ֆյուրերի հայրը՝ Ալոիս Հիտլերը, փոքր եղբայր ուներ, ում թոռը իր հայրն է եղել: Բռնապետի ենթադրյալ ազգականի ծնողները, նրա խոսքով, փախել են Արևելյան Գերմանիա և մահացել Բրատիսլավայում: Ավելի ուշ Ռոմանո Հիտլերին հանձնել են մենաստան, որից հետ նրան ընդունել են լեհական ընտանիքում: Նա Գերմանիա է վերադարձել մեծ հասակում:
Տղամարդու տան պատերից մեկի վրա բռնապետի դիմանկարն է, որի կողքին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի լուսանկարն է: Մյուս պատը զարդարում է Սադամ Հուսեյնի լուսանկարը:
Գերմանացին հայտարարել է, որ ի տարբերություն իր ազգականի, նա լավ և պարզ մարդ է: Նրա խոսքով՝ երբ մարդիկ իմանում են նրա անունը, կամ ծիծաղում են կամ վախենում: Նա նաև համարում է, որ Գերմանիայում այլևս չկան Հիտլերներ, նա վերջինն է:
Սակայն Express-ը նշում է, որ Ռոմանոյի հայտարարությունը չի համապատասխանում պատմական փաստերին. Հիտլերի հայրը եղբայր չի ունեցել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան