Արգենտինայի հյուսիսային հատվածում ավերիչ երկրաշարժ է գրանցվել՝ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սիբիրյան բաժնի երկրաֆիզիկական ծառայությունը:
Երկրաշարժը տեղի է ունեցել Կորդով քաղաքից դեպի հյուսիս 183 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնն ունեցել է հարավային լայնության -29,76 աստիճան և արևմտյան երկայնության -64,32 աստիճան կոորդինատներ. փոխանցում է ТАСС-ը:
Երկրաշարժը գնահատվել է որպես «ավերիչ»:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան