Ինչ է պատմել սահմանն անզգուշաբար հատած և Ադրբեջանում հայտնված կոթեցի կինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ նոյեմբերի 12-ին, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ սահմանագոտու հատման կետերից մեկում Հայաստան է վերադարձվել նոյեմբերի 8-ին սահմանն անզգուշաբար հատած և Ադրբեջանում գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացի, 77-ամյա Լուսինե (Լուսիկ) Աբովյանը:

77-ամյա կնոջ վերադարձը կատարվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո:

Վերադարձից հետո 77-ամյա կինը բուժզննում է անցել «Իջևան» ԲԿ-ում, որտեղ նրան այցելել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ում ներկայությամբ Լուսինե Աբովյանը պատմել է, որ ադրբեջանական տարածքում հայտնվել է պատահական, քանի որ մառախուղ է եղել, և ինքը չի գտել ճանապարհը:

ArmLur.am-ի հետ զրույցում Լուսինե Աբովյանի հարսը՝ Ղուշիկ Բեջանյանը, հայտնեց, որ այսօր իր սկեսուրը դուրս է գրվել ԲԿ-ից. հետազոտությունների արդյունքները դրական են եղել. «Որևէ խնդիր բժիշկները չեն հայտնաբերել: Նրա մոտ ամեն ինչ լավ է, խնդիրներ չունի, այնտեղ էլ որևէ խնդիր չի առաջացել»,- հայտնեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հայրենադարձված Լուսինե Աբովյանը հայտնել է, որ Կարմիր խաչի միջնորդության շնորհիվ իր հետ այնտեղ վատ չեն վերաբերվել. «Օրը երեք անգամ սնվել է, ջերմ վերաբերմունք է եղել»:

Ղուշիկ Աբովյանի փոխանցմամբ՝ պանիրը, որը տիկին Լուսիկն իր հետ վերցրել էր բարեկամի տուն տանելու համար, կրկին հետ է բերել:

 




Լրահոս