Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին, փոխանցում է Коммерсант.ru-ն:
«ԽՍՀՄ նախկին հանրապետություններից մեկի քաղաքացին 2013-2014թթ. մասնակցել է սիրիական կոնֆլիկտին: 2015թ.-ին նա գլխավորել է «Ջաբհաթ ան-Նուսրա» միջազգային ահաբեկչական խմբավորումը»,-ասվում է Ուկրաինայի ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Այժմ Կիևը մտադիր է իսլամիստին Ռուսաստանին արտահանձնել:
Ավելի վաղ ուկրաինացի սահմանապահները հայտարարել էին օդանավակայանում ՌԴ քաղաքացու ձերբակալության մասին, ով, իբր, հետախուզվում է Ինտերպոլի կողմից՝ «Իսլամական պետությանը» աջակցելու մեղադրանքով:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան