Ապրիլի 6-ին, ժամը 06.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Կարապետ ՈՒլնեցու փողոցի 1-ին փակուղու թիվ 2ա շենքի առաջին հարկում գտնվող արհեստանոցում: Այս մասին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ԱԻ արձագանքման խումբը: Դեպքի մասին տեղյակ են պահվել 1-02 եւ 1-03 ծառայությունների հերթապահները: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի մոտակայքում գտնվող կիսանկուղային օժանդակ շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.17-ին, մարվել՝ 07.28-ին: Այրվել են կենցաղային իրեր (16 քմ): Շինության ներսում հայտնաբերվել է 57-ամյա Վաչագան Հակոբյանի դին:
Հրդեհ արհեստանոցում. ներսում հայտնաբերվել է տղամարդու դիակ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ