«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է հրապարակել, որում խոստանում է մոտ ժամանակներս ահաբեկչություններ իրականացնել Ռուսաստանում, փոխանցում է Reuters-ը:
Ռուսերենով հնչող սպառնալիքներով տեսանյութը տարածվել է Ալ-Հայաթ ռեսուրսում, որը հրապարակում է իսլամիստների ուղերձները:
Տեսանյութում սպանությունների դրվագներ են ցուցադրվում: Ահաբեկիչները հայտարարում են, որ «շատ շուտով արյան օվկիանոս կթափվի»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին «Իսլամական պետություն»-ը ջիհադ էր հայտարարել Ռուսաստանին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան