Գլենդել Հիլզի շենքի նկուղային կայանատեղում ավտոմեքենաներ են այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 04.59-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի “Գլենդել Հիլզի” շենքի նկուղից ծուխ է նկատվում:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը՝ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.42-ին, մարվել՝ 06.04-ին: Այրվել են “Միցուբիշի” մակնիշի 50 ՏՏ 100, “Օպել” մակնիշի 32 ՍԼ 616 պետհամարանիշերով ավտոմեքենաներն ամբողջությամբ, “Նիսան” մակնիշի 91 NՍ 999 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահի առաստաղը, ետնամասի աջակողմյա անիվը, և ջերմահարվել է “ՎԱԶ-2109” մակնիշի 32 ՕԼ 770 պետհամարանիշով ավտոմեքենայի աջակողմյա դուռը:
 
Հրշեջ-փրկարարները իրականացրել են շենքի բնակիչերի տարհանում. տուժածներ չկան: 
Դեպքի վայրում են գտնվել նաև պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության աշխատակիցները:




Լրահոս