Յունիբանկը և Beeline իրականացնում են բրենդային սմարթֆոններ և պլանշետներ ձեռք բերեման հատուկ ակցիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը և Յունիբանկը կտրամադրեն վարկավորման բացառիկ պայմաններ Beeline գրասենյակներում բրենդային հեռախոսներ և պլանշետներ ձեռք բերելու համար: Համագործակցության շրջանակում Beeline Smart Pro սմարթֆոնը և Beeline Tab Pro պլանշետը հասանելի են առանց կանխավճարի և տարեկան տոկոսադրույքի: Երկու սարքավորումներն էլ կարելի է ձեռք բերել ապառիկ տարբերակով, 12 ամիս ժամկետով, 4990 դրամ ամսական վճարի դիմաց:

Սմարթֆոնի գնորդներն երկու ամիս շարունակ կարող են իրականացնել անսահմանափակ թվով անվճար զանգեր Beeline բջջային ցանցի ներսում և կստանան 1Գբ ծավալով բջջային ինտերնետ առանց արագության սահմանափակման և facebook.com, ok.ru և vk.com սոցիալական ցանցերից անսահամանփակ օգտվելու հնարավորություն:

Պլանշետի գնորդները կստանան 5 Գբ ծավալով գերարագ ինտերնետ և մեկ ամիս անվճար բաժանորդագրություն «Infinity 512» սակագնային փաթեթին:
«Beeline-ը շարունակում է հոգ տանել հաճախորդների հարմարավետության մասին` ձգտելով առաջարկել առավելագույնս ձեռնտու գներ և պարզ ու հարմար պայմաններ: Unibank-ի հետ համատեղ նախաձեռնության շնորհիվ մեր բաժանորդներն այլևս կարիք չունեն մտածելու կանխավճարի և տոկոսադրույքների մասին: Այժմ, Beeline գրասենյակներում ապառիկով գնումները նույնպես դարձել են պարզ և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Beeline-ի հետ երկարաժամկետ և արդյունավետ համագործակցության շնորհիվ մենք կարողացանք հաճախորդներին առաջարկել նոր ակցիա, որի շրջանակում Յունիբանկը ներկայացնում է ապառիկ վարկավորման շահավետ պայմաններ. 0% կանխավճար, 0% տոկոսդրույք, 0% միջնորդավճար:

Վարկային հայտի պատասխանը հաճախորդին տրվում է մեկ րոպեի ընթացքում: Շահավետ պայմանները նշանակալիորեն բարձրացնում են սպառողական վարկավորման հասանելիությունը բնակչության լայն շերտերի համար, ինչը համահունչ է Յունիբանկի ռազմավարությանը: Այսօր Յունիբանկը սպասարկում է մոտ 300 հազար հաճախորդի և հանդիսանում է POS և կանխիկ վարկավորման ոլորտների առաջատարներից մեկն է», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:




Լրահոս