Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 00.41-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 25 շենքի 2-րդ հարկի պատշգամբից անչափահաս երեխա է կախվել, հնարավոր է ցած ընկնի. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները պատուհանով մտել են թիվ 7 բնակարան, որտեղ 2010 թ. ծնված Վ. Բաբայանին միայնակ են գտել: Հրշեջ-փրկարարները երեխային հանձնել են բնակարան ժամանած մորը՝ Ա. Սարգսյանին:
Փրկարարներն օգնել են տանը միայնակ մնացած երեխային
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ