Մադրիդի «Ռեալ»-ի իսպանացի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը վստահ չէ, որ մրցաշրջանի ավարտից հետո կպահպանի իր տեղը: Այդ պատճառով Բենիտեսը արդեն սկսել է մտածել ապագայի մասին, և այն կապում է Իսպանիայի հավաքականի հետ:
Ինչպես հայտնի է` 2016թ. Եվրոպայի առաջնությունից հետո Վիսենտե Դել Բոսկեն կհեռանա Իսպանիայի հավաքականից, և գլխավոր մարզիչի թափուր պաշտոնում լավագույն թեկնածուն համարվում է հենց Բենիտեսը: