Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է վերադառնալ «Ռեալ Սոլթ Լեյք», հայտնում է «Real Solt-Lake Soapbox»-ը։
Նշվում է, որ ռուսական ակումբի ղեկավարությունն այլևս հույսեր չի կապում հարձակվողի հետ և ձմռանը նրան կհանի տրանսֆերի։ Ամերիկյան ակումբը մտադիր է հրավիրել 29-ամյա ֆուտբոլիստին, ով այնտեղ հանդես է եկել 2007-ից 2009 թվականներին։