Զոհրաբ Զոհրաբյանի մասնակցությամբ ավտովթարի առնչությամբ քրեական գործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախկինում հայտնել էինք, որ ապրիլի 4-ին, ժամը 23.30-ին, “Չերի” մակնիշի ավտոմեքենան Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 198 տան դիմաց բախվել էր “Օպել Վեկտրա” մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով “Չերի”-ի վարորդը, ուղևորը, “Օպել Վեկտրա”-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Փաստի առթիվ ապրիլի 5-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս):
Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս