Կրթաթոշակ ՀՊՏՀ բարձր առաջադիմությմաբ ուսանողներին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ի կողմից (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է պատրաստակամորեն խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը, Վարչության նախագահի տեղակալ – Ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Մանվել Սահակյանը և Աշխատակազմի ղեկավար Մարի Ստեփանյանը հյուրընկալվել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր Կորյուն Աթոյանի մոտ` տարբեր մասնագիտությունների ուսանողներին հանդիսավոր կերպով կրթաթոշակի հավաստագրեր հանձնելու և համատեղ հետագա ծրագրերը քննարկելու նպատակով:

IMG_0367

Կրթաթոշակի հավաստագրերը և ուսանողական վճարային քարտերն անձամբ ուսանողներին հանձնեց Արսեն Միքայելյանը՝ նշելով, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, որպես գործատու, մեծապես կարևորում է բարձր մասնագիտական հմտություններով կադրերի պատրաստումը և նրանց ներգրավումը աշխատանքային գործընթացում:

IMG_0407

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը շնորհակալություն հայտնեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարությանը զարգացող համագործակցության և աջակցության համար, ինչպես նաև հավելեց, որ համալսարանը առաջնորդվում է այնպիսի արդիական ուսումնական ծրագրերով, որոնք երաշխավորում են լիարժեք մասնագիտական կրթություն՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:
Նշենք նաև, որ քննարկվեց ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ կողմից ՀՊՏՀ ՙԲանկային գործ՚ մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների համար անցկացվող վարպետության դասերի ծրագիրը, որը շուտով կմոտենա իր ավարտին, իսկ ուսանողներին կտրվեն համապատասխան հավաստագրեր:

IMG_0425

IMG_0369

IMG_0405

IMG_0409

IMG_0411




Լրահոս