Որդին Չարենցավանում հորը հայտնաբերել է կախված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Չարենցավանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 5-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել են, որ իրենց է դիմել Չարենցավանի 4-րդ թաղամասի 2-րդ շենքի բնակիչ Գևորգ Խաչատրյանը և հայտնել, որ հայրը կախվելու միջոցով ինքնասպան է եղել: 
Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ Գ. Խաչատրյանի հայրը, 49-ամյա Տիգրան Խաչատրյանը, Չարենցավան քաղաքի սկզբնամասում գտնվող ջրանցքի հարևանությամբ գտնվող և իրեն պատկանող ավտոտնակում ինքնասպան է եղել: 




Լրահոս