Կեղծիքներ էր կատարել ու ապօրինի հատել պետական սահմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 6-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Սպիտակի և Տաշիրի բաժնի ծառայողները Գոգավանի անցակետից բերման են ենթարկել 1975 թ.  ծնված Ռոբերտ Ա.-ին, որը փետրվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 329 հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը)  1-ին մասի մեղադրանքով:




Լրահոս