
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եկող տարվա հունվարին Սերժ Սարգսյանը բավականին բարդ ընտրության առաջ է կանգնելու: Նա պետք է որոշի, թե փետրվարի 11-ից հետո ով է լինելու ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը, քանի որ այդ կառույցի գործող ղեկավարը՝ Գորիկ Հակոբյանը, նշված օրը դառնում է 70 տարեկան եւ գործող օրենսդրությամբ այլեւս իրավունք չի ունենա շարունակել պաշտոնավարել: Ուստի Սերժ Սարգսյանը կա՛մ պետք է որոշի, թե ով է փոխարինելու Հակոբյանին, կա՛մ էլ կառավարությանը հանձնարարի հատուկ Գորիկ Հակոբյանի համար օրենսդրական փոփոխություն նախաձեռնել:
Սակայն, եթե Սարգսյանը որոշի Հակոբյանի համար օրենսդրությունը փոխել, դա կնշանակի, որ ԱԱԾ-ի ներկա ղեկավար կազմում չկա մեկը, որին նա վստահում է: Եւ այն, որ առանցքային պաշտոններում նշանակելու համար Սերժ Սարգսյանը կադրերի պակաս ունի, հաստատվում է այն փաստով, որ մեկուկես տարի է՝ նա չի կարողանում անվտանգության խորհրդի քարտուղար նշանակել: Ինչպես հայտնի է՝ այդ պաշտոնը 2014-ի ապրիլից թափուր է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: