Բակո Սահակյանը «կի՞քս» է թույլ տվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում երեկ քննարկվող միակ թեման Բակո Սահակյանի Մոսկվայում արած հայտարարությունն էր` Ստեփանակերտի օդանավակայանի մասին. արեւմտամետները գտնում էին, որ նա «կիքս» է թույլ տվել, իսկ ՀՀԿ կարկառունները պնդում էին, որ դա ուղղված էր «ահաբեկչությամբ զբաղվող Ադրբեջանին», որ ԼՂ-ն եւս կարող է լուրջ խաղացող դառնալ տարածաշրջանում` ընդդեմ ահաբեկչության: Չնայած ավելի լավ տեղեկացված ՀՀԿ-ականները գտնում էին, որ Ստեփանակերտի օդանավակայանն այն վիճակում չէ եւ առաջիկայում էլ չի լինի, որ դառնա «аэродром подскока»:

Եվ, չնայած դրան, վերջերս ԶԼՄ-ների որոշ պատասխանատուների հետ հանդիպմանը  Սերժ Սարգսյանն ասել է` չի բացառվում, որ Ռուսաստանը Սիրիայում ցամաքային գործողությունների անցնի, եւ եթե ՀԱՊԿ խաղաղապահների անհրաժեշտություն լինի, հայաստանյան գումարտակն անպայման կմասնակցի այդ գործողություններին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս