
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շոուբիզնեսի ներկայացուցիչները որոշել են մտնել նաեւ բիզնես-դաշտ։ Մենք տեղեկացանք, որ դերասան Հովհաննես Ազոյանը մտադիր է ռեստորան բացել Սարյան փողոցի վրա։ Մոտ մեկ ամսից ռեստորանը կբացվի, այժմ նորոգման աշխատանքներ են ընթանում։ Այստեղ այցելուներին լավ գինի կմատուցեն, եւ հմուտ շեֆ-խոհարարը կզարմացնի համադամ խորտիկներով։ Ռեստորանն ունի նաեւ բացօթյա հատված եւ մոտ 120 մարդ կարող է ընդունել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: